Armenian Revolutionary Federation Western U.S.A

 

Հայ  Յեղափոխական  Դաշնակցութիւն

Home A.R.F. Chapters A.R.F. Regions About Us About A.R.F.

Main Menu
 

Action Alerts

Upcoming Events

Media

Organizations

Armenian History

Javakh

Bookstore

Armen Zone

Armenian Fonts

Photo Gallery

News Archives

Video News

 


Press Releases

 

12-21-2010

12-20-2010

 

 


An Economic Study

 

Armenian-Turkish Relations

 


The Armenian Revolutionary Federation Western US Central Committee’s public relations office has announced that four commemorative stamps have been issued to mark the ARF’s 120th anniversary.

The stamps have also been approved by the US Postal Service and may be used to send regular mail.

The committee has also published a brochure and envelopes to accompany each stamp, with a brief description of the images and their historic significance.

The stamps and the accompanying materials may be obtained through the ARF PR office by emailing publicrelations@ARF1890.com or by calling the office at 818.243.7059.

 

 

 


December 23, 2010


 

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԱՄԼՈՅ ԱՍՈՒԼԻՍԻ

            Հայոց Ցեղասպանութեան ճանաչման թիւ 252 բանաձեւը Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների Պալատի լիագումար նիստի օրակարգ չդարձուելու լոյսի ներքոյ, Հինգշաբթի, Դեկտեմբերի 23-ի երեկոյեան ժամը 6:30-ին, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէի «Փեշեքերեան» սրահում Կենտրոնական Կոմիտէի Հանրային կապի յանձնախմբի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս, որին մասնակցեցին լոսանջելոսահայ թերթերի եւ հեռուստակայանների շուրջ 20 ներկայացուցիչներ:

  

            Միջոցառման բացումը կատարեց Հանրային կապի գրասենեակի պատասխանատու Սարօ Նազարեանը, որը շնորհակալութիւն յայտնելով ներկաներին՝ մամլոյ ասուլիսի հրաւէրին ընդառաջելու համար, ընդգծեց, որ Ներկայացուցիչների Պալատի խօսնակ Նանսի Փելոսին հակառակ բազմիցս կատարած իր խոստումներին՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը զօրավիգ կանգնելու կապակցութեամբ եւ հակառակ այն եզակի հնարաւորութեան, որ ստեղծուեց իր պաշտօնավարութեան աւարտի պահին, նա դրժեց Ներկայացուցիչների Պալատի լիագումար նիստում օրակարգի եւ քուէարկութեան նիւթ դարձնել թիւ 252 բանաձեւը, խոր հիասթափութիւն եւ վրդովմունքի մեծ ալիք առաջացնելով համայն ամերիկահայութեան մօտ: Գաղութիս հայկական լրատումիջոցներին աւելի լայն տեղեկութիւններ տալու եւ կատարուած իրադարձութեան վերաբերեալ մամլոյ քննարկումներ ունենալու նպատակով կազմակերպուեց սոյն միջոցառումը,-նշեց Սարօ Նազարեանը եւ այնուհետեւ ներկայացրեց Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի ատենապետուհի Այդա Տիմիճեանին, շրջանի Հայ Դատի յանձնախմբի գրասենեակի պատասխանատու Ռոստոմ Սարգիսեանին եւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան ներկայացուցիչ՝ Վաչէ Թովմասեանին, ովքեր հանգամանօրէրն անդրադարձան թիւ 252 բանաձեւի քաղաքական հոլովոյթին, մասնաւորաբար ծանարանալով այն հսկայածաւալ աշխատանքներին ու ջանքերին, որոնք Միացեալ Նահանգերի տարածքով մէկ գործադրուեցին Հայ Դատի յանձանխմբերի կողմից՝ բանաձեւի բարեյաջող անցկացման ուղղութեամբ Կոնգրէսի անդամների ու ամերիկեան քաղաքական ազդեցիկ դէմքերի զօրակցութիւնն ու պաշտպանութիւնը ապահովելու համար:

            Ինչպէս շեշտեց Ռոստոմ Սարգսեանը տիկին Փելոսին արդէն իսկ ունէր կոնգրէսականների մեծամասնութեան բաւարար քուէն եւ եթէ յարգէր իր վաղեմի խոստումը եւ քաղաքական կամք դրսեւորելով օրակարգի նիւթ դարձնէր բանաձեւը, աներկբայօրէն այն պիտի ընդունուէր Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների Պալատի կողմից:

            «Հայ Դատի Յանձնախմբի երկարատեւ ջանքերի ու քաղաքական շփումների շնորհիւ, յաջողել էինք աւելիով բարձրացնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին թիկունք կանգնող Կոնգրէսի անդամների թիւը»,- նշեց Այդա Տիմիճեանը, իսկ Վաչէ Թովմասեանը մասնաւորաբար անդրադարձաւ այն հազարաւոր հեռախօսազանգերին, որոնք կատարուեցին Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան անդամների ու կամաւորների կողմից՝ ամերիկահայ ընտանիքներին քուարկուներին, որպէսզի կապուելով իրենց շրջանի կոնգրէսականների հետ, ապահովէին վերջիններիս պաշտպանութիւնը՝ բանաձեւի նկատմամբ:

            «Մենք ձեռնարկեցինք հնարաւոր բոլոր միջոցները: Վերջին քայլը մնում էր խօսնակ Փելոսիին, որը սակայն վերջին պահին փոխեց իր կեցուածքը եւ մերժեց ընճացք տալ բանաձեւի անցկացմանը»,- եզրակացրեցին Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչները:

            Այնուհետեւ նրանք պատասխանեցին լրատուամիջոցների ներկայացուցիչների բազմազան հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին խօսնակ Փելոսիի խոստմնադրժութեան քաղաքական պատճառներին: Քննադատական արտայայտութիւններ կատարուեցին նաեւ «Ամերիկայի Հայկական Համագումար» կոչուող կազմակերպութեան ցուցաբերած կրաւորական դիրքորոշման եւ 252 բանաձեւը խօսնակ Փելոսիի կողմից օրակարգի վրայ չդրուելուց յետոյ յիշեալ կազմակերութեան հրապարակած յայտարարութեան վերաբերեալ, ընդ որում կազմակերպութիւնը դրուատանքով էր անդրադարձել Ներկայացուցիչների Պալատում խօսնակ Փելոսիի գործունէութեանը:

            Մամլոյ ասուլիսն աւարտուեց երեկոյեան ժամը 9-ին, Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հայ ժողովրդի պահանջատիրական աննահանջ պայքարը շարունակելու Հայ Դատի Յանձնախմբի ներկայացուցիչների եզրափակիչ խօսքերով: